Ռոհանի.« Իրանը կպատասխանի Համատեղ քայլերի ծրագրի խախտմանը»
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա խախտել կամ չեղարկել Համատեղ քայլերի ծրագրի մասին համաձայնագիրը:
Թեհրանի համալսարանում, Ուսանողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Հասան Ռոհանին անդրադարձել է Համատեղ քայլերի ծրագիրը չեղարկելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: «ԱՄՆ-ն անկարող է ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա». ասել է նա:
Նշելով, որ Համատեղ քայլերի ծրագրի իրագործման հարցում ԱՄՆ-ն խախտումներ է թույլ տվել, Ռոհանին հավաստիացրել է, որ Իրանը ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների երկարաձգմանը կապատսսխանի համարժեք քայլով:
Դեկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ի Սենատը վավերացրեց Իրանի դեմ շրջափակումները տասը տարով երկարաձգելու օրինագիծը: Այնուհետև օրինագիծը վավերացվեց նաև Կոնգրեսում:
Ռոհանին նշել է, որ ԻԻՀ-ը շարունակելու է իր զարգացման հեղափոխական ճանապարհը:
Կարևորելով Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Ռոհանին նշել է, որ ԻԻՀ կարգավորելու է բոլոր խնդիրները, այդ թվում նաև տնտեսական հարցերը: