Թեհրանում կկայանա անվտանգության հարցերով համաժողովը
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների ղեկավար՝ Ալի Աքբար Վելայաթին ասել է.-« Թեհրանում կայանալիք անվտանգության համաժողովի ընթացքում կքննարկվեն Արևմտյան Ասիայի զարգացումները և Իրանի դերակատարությունն այդ տարածարջանի հարցերում»:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ալի Աքբար Վելայաթին ասել է.-«Թեհրանի անվտանգության համաժողովը կկայանա դեկտեմբերի 11-ին»:
Վելայաթին ասել է.-«Համաժողովի բացման արարողության ընթացքում ելույթ կունենա Իսլամական Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին»:
«Համագումարին ներկա կգտնվեն միջազգային և Արևելյան Ասիայի տարածաշրջանի հարցերով մասնագետներ».հավելել է նա:
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների ղեկավարը կարևորել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցության անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Իրանի դեմ շրջափակումները տասը տարով երկարաձգելու ԱՄՆ-ի Սենատի որոշումին, Վելայաթին ասել է.-«Համատեղ ակտի ծրագրի ընթացքը վերահսկող կոմիտեն ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների երկարաձգմանը կպատասխանի համարժեք քայլով»: