Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/iran-i45610-Տիգրան_Սարգսյանն_ու_Իրանի_դեսպանը_քննարկել_են_ԻԻՀ_ԵԱՏՄ_համագործակցությանն_առնչվող_հարցեր
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 15:40 Asia/Tehran
  • Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ԻԻՀ-ԵԱՏՄ համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ Տիգրան Սարգսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման առնչվող հարցեր:

Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության համար առաջնահերթություն ունեցող երկրներից է:

Դեսպան Սանային էլ, վկայակոչելով Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս անդամների հետ Իրանի ունեցած լավ հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի ԵԱՏՄ-ն համաձայնություն տա Իրանի կողմից առաջարկվող ապրանքատեսակների քանակի ավելացմանն ու սակագների նվազեցմանը:

Ըստ իրանական աղբյուրի՝ Իրանը խնդրել է, որպեսզի իրանական 200 անուն ապրանքատեսակի մասով նվազեցվի սակագինը, սակայն դեռևս 77 անուն ապրանքատեսակի նկատմամբ է դրական որոշում կայացվել:

panorama.am