Ռոհանին կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/iran-i45634-Ռոհանին_կարևորել_է_Իրանի_ու_Ինդոնեզիայի_հարաբերությունների_ընդլայնումը
ԻԻՀ նախագահը կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների և համագործակցությունների ընդլայնումը: Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի և մուսուլմանական աշխարհի խնդիրների կարգավորման ուղղությամբ երկու երկրի համախոհության ու համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 07:35 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների ընդլայնումը

ԻԻՀ նախագահը կարևորել է Իրանի ու Ինդոնեզիայի հարաբերությունների և համագործակցությունների ընդլայնումը: Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի և մուսուլմանական աշխարհի խնդիրների կարգավորման ուղղությամբ երկու երկրի համախոհության ու համագործակցության անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  երեքշաբթի երեկոյան, , Ինդոնեզիայի ժողովրդական խորհրդակցական խորհրդի նախագահ Զոլքիֆլի Հասանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է. «Իրանն ու Ինդոնեզիան տնտեսական տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնման մեծ  հնարավորություններ ունեն: Այդ հնարավորություններից պետք է օգտվել տարբեր բնագավառներում, այդ թվում նավթի ու գազի և տեխնիկական ու ինժիներական ծառայությունների ոլորտում երկու երկրի ընկերությունների միջև համագործակցության ու համատեղ աշխատանքի ընդլայնման նպատակով»:

Հասան Ռոհանին նշել է, որ  բանկային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի Իրանի ու Ինդոնեզիայի տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ երկու երկրի պատասխանատուների ջանքերով մոտ ապագայում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կհասնի միջպետական հանձնաժողովի նախանշած երկու միլիարդ դոլարին:

Ինդոնեզիայի ժողովրդական խորհրդակցական խորհրդի նախագահ Զոլքիֆլի Հասանն այս հանդիպման ժամանակ ընդգծելով Թեհրան-Ջակարտա համակողմանի հարաբերությունների ընդլայնումն, ասել է, որ որպես իսլամական երկու խոշոր երկրներ Իրանն ու Ինդոնեզիան կարող են տարբեր բնագավառներում լավ համագործակցություններ ծավալել և առևտրական ու տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանք տանել:

«Իրանն ու Ինդոնեզիան կարող են կարևոր դերակատարություն ունենալ ճշմարիտ Իսլամը աշխարհին ներկայացնելու հարցում»,-հավելել է Զոլքիֆլի Հասանը: