Հանդիպել են Սալեհին և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը
Իրանի ատոմային էներգիայի կազակերպության ղեկավարը և Ֆրանսիայի ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահը մտքերի փոխանակում են կատարել տարբեր ոլորտներում համատեղ համագործակցության հավանականության շուրջ:
«Ֆարս» գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի միջուկային անվտանգության նախարարների համաժողովին առընթեր, կայացել է Ալի Աքբար Սալեհիի և Դանիել Վերվարդեի հանդիպումը:
Համաժողովին առընթեր, Սալեհին հանդիպել էր նաև ԱՄՆ էներգետիկայի նախարար ՝ Էռնեստ Մունիզի հետ:
Հանդիպմանը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադարձել է այն փաստին, որ Իրանը հարգել է միջուկային համաձայնությունը, որը հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից : Սալեհին նաև բողոքել է Կոնգրեսում հակաիրականական շրջափակումների տասը տարով երկարաձգման դեմ, նշելով, որ Վաշինգտոնը ևս պետք է կատարի այդ ոլորտում իր պարտավորությունները: