Թեհրան-Բեռն հարաբերություններն ընդլայնվում են
https://parstoday.ir/hy/news/iran-i45913-Թեհրան_Բեռն_հարաբերություններն_ընդլայնվում_են
Դեկտեմբերի 8-ին Բեռնում ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավար՝ Մոհամմեդ Նահավանդյանի հետ հանդիպման ժամանակ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ՝ Յոհան Շնայդեր-Ամմանն ասել է.«Երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա և անցած տարվա համեմատությամբ երկու երկրի տնտեսական փոխանակումների ծավալը կրկնապատկվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 14:13 Asia/Tehran
  • Թեհրան-Բեռն հարաբերություններն ընդլայնվում են

Դեկտեմբերի 8-ին Բեռնում ԻԻՀ նախագահի գրասենյակի ղեկավար՝ Մոհամմեդ Նահավանդյանի հետ հանդիպման ժամանակ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ՝ Յոհան Շնայդեր-Ամմանն ասել է.«Երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա և անցած տարվա համեմատությամբ երկու երկրի տնտեսական փոխանակումների ծավալը կրկնապատկվել է»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեյցարիայի Համադաշնության նախագահը հստակեցրել է.«Շվեյցարիայի կառավարությունը ողջունում է Իրանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը տարբեր ,մասնավորապես բանկային ոլորտում»:

Մոհամմեդ Նահավանդյանն ասել է.«Իրանը և Շվեյցարիան պետք է ճանապարհային քարտեզ մշակեն որպեսզի թափ հաղորդեն տնտեսական համագործակցություններին: Շվեյցարիան կարող է նշանակալի դեր ունենալ ներդրումների և կապիտալի ապահովման գործում: Իրանական բանկերը այսօր պատրաստ են համագործակցել Շվեյցարական բանկերի հետ»,նշել է Նահավանդյանը: 

Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարը դեկտեմբերի 7-ին ժամանել է  Բեռն, Շվեյցարիայի համադաշնության նախագահի և այդ երկրի բանկիրների հետ հանդիպումներ անցկացնելու և երկու երկրի ֆինանսական համագործակցությունները քննարկելու նպատակով: