Կիրակի մեկնարկելու է Թեհրանի անվտանգության համագումարը
Թեհրանի անվտանգության համագումարի քարտուղարը տարածաշրջանային օրինաչափության մասին մասնագետների տեսակետներին ծանոթանալը համարել է համագումարի անցկացման նպատակներից մեկը՝ նշելով.«Համագումարն առանձնանում է նրանով, որ դա նպաստելու է որոշումների իրականացմանը, այլ ոչ թե դրանց ընդունմանը»:
Համագումարի անցկացման մասին Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին ասել է.«Ասիայի արևմտյան հատվածներում կարգուկանոնի հաստատման ուղղությամբ Իրանի իսլամական հանրապետության քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ համագործակցության ու սիներգետիկ սկզբունքների վրա»:
«Տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն հենց այդ երկրների կողմից, քանի որ բոլոր երկրների մասնակցությամբ տարածաշրջանային համակարգը հանդիսանում է լավագույնը».ավելացրել է Դեհղանի Ֆիրուզաբադին:
Թեհրանի անվտանգության համագումարի քարտուղարի խոսքերով՝ համագումարը խթանելու է տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև մասնակից երկրների խնդիրների կարգավորմանը:
«Տարածաշրջանում նոր իրողությունների պատճառով, մեծացել է ազդեցիկ երկրների դերակատարությունը, որը հակակշռի տակ է առնելու վերտարածաշրջանային ուժերի ՝ հատկապես ԱՄՆ-ի միջամտողական գործառույթը».հայտնել է Դեհղանի Ֆիրուզաբադին:
Թեհրանի անվտանգության համագումարը մեկնարկելու է կիրակի դեկտեմբերի 11-ին: