Ծովակալ Սայյարի. Տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է տարածաշրջանի երկրների մասնակցությամբ
ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատարը նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ: «Տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրների ներկայության կարիք չի զգացվում». ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ բանակի ծովուժի հրամանատար ծովակալ Սայյարին, Իրանում հավատարմագրված արտասահմանյան երկրների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Վստահ ենք, որ այս մեծ համագումարը պետությունների, զինված ուժերի ու հատկապես ծովուժերի միջև հարաբերությունների ամրապնդման հիմք կստեղծի և հող կնախապատրաստի կայուն խաղաղության համար»:
«Սրբազան պաշտպանությանը հաջորդած շինարարության շրջանում Իրանի ծովուժը ապահովելով անվտանգությունը, մուտք գործեց տարբեր բնագավառներում շինարարության ասպարեզ և այսօր կանգնած է բարձր դիրքերում»,-հայտարարեց Իրանի ծովուժի հրամանատարը:
Ծովակալ Սայյարին անդրադառնալով ծովուժի պրոֆեսիոնալ զորավարժությունների կայացմանը, հավելել է. «Ծովուժի զորավարժություններից հետո, այսօր Իրանի ծովուժը մեծ հաջողություններ է արձանագրում ծովահենների դեմ պայքարում»:
Հանդիսության ընթացքում ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ փոխգնդապետ Սևադա Շաբանյանը, որպես Իրանում ռազմական կցորդների միության նախագահ, նշել է, որ Իրանի ծովային նավախումբը չափազանց հզոր է և ազդեցիկ դերակատարություն ունի Միջին Արևելքում: