Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվեց
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Բրիտանիայի վարչապետի հակաիրանական հայտարարությունից հետո, Թեհրանում Բրիտանիայի դեսպանն ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվեց:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է, որ Մանամայում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովին Բրիտանիայի վարչապետ Թրեզա Մեյի միջամտողական հայտարարության հետ կապված Թեհրանում այդ երկրի դեսպան Նիկոլաս Հափթոնը շաբաթ օրն Իրանի ԱԳ նախարարություն կանչվեց և ԱԳ նախարարության Եվրոպայի արևմուտքի հարցերով գերատեսչի միջոցով նրան փոխանցվեց այդ երկրի վարչապետի չկշռադատված հայտարարությունների կապակցությամբ ԻԻՀ կառավարության բողոքը:
«ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի արևմուտքի հարցերով գերատեսուչը Թեհրանում Բրիտանիայի դեսպանին հիշեցրել է, որ Մանամայի գագաթնաժողովի ժամանակ Թրեզա Մեյի կատարած անպատասխանատու, սադրիչ ու պառակտիչ հայտարարություններն անընդունելի և մերժված են և ակնկալվում է, որ այլևս նման անընդունելի արտահայտություններ չկատարվեն»,-հավելել է Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Բրիտանիայի դեսպանին փոխանցվել է, որ այդ քայլերը հակասում են հայտարարված հարաբերությունների ընդլայնմանը և առավել քան երբևէ խաթարելու են Իրանի ու Բրիտանիայի հարաբերությունները»:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև նշել է. «Թեհրանում Բրիտանիայի դեսպանին փոխանցվել է, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը ձևավորված է ահաբեկչության դեմ պայքարի առանցքայնությամբ խաղաղության, կայունության ու անվտանգության վրա, մինչդեռ հստակ են ահաբեկչությունը հովանավորող տարածաշրջանի որոշ երկրների քաղաքականությունները, ինչն անտեսվել է Բրիտանիայի վարչապետի ու պատասխանատուների կողմից և դա ցավալի ու զարմանալի է»:
Թեհրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Համփթոնը նշել է, որ իր երկրի քաղաքականության հիմքում ընկած են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումն: Նա ասել է, որ Իրանի ուղերձը անհապաղ փոխանցելու է Բրիտանիայի ԱԳ նախարարություն և վարչապետի գրասենյակ:
Բրիտանիայի վարչապետը, Մանամայում գումարված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթում, հայտարարել էր, որ Իրանը սպառնալիք է Պարսից ծոցի տարածաշրջանի համար: