Թեհրանում մեկնարկել է անվտանգության առաջին համագումարը
Թեհրանում մեկնարկել է Ասիայի արևմուտքում տարածաշրջանային անվտանգության համակարգի օրինաչափության թեմայով անվտանգության առաջին համագումարը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 11-ին Թեհրանում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ ՝ Ալի Լարիջանիի ելույթով մեկնարկած անվտանգության համագումարի նպատակներից մեկն է հավաքական զարգացման ու անվտանգության հաստատման ուղղությամբ Ասիայի արևմտյան հատվածի երկրների միջև փոխադարձ համագործակցության, վստահության ու բանակցության մթնոլորտի ստեղծումը:
Տարածաշրջանային տարբեր երկրների անվտանգության ոլորտի մասնագետները մասնակցել են համագումարին ՝ հավաքական անվտանգության հաստատման ուղիները քննարկելու նպատակով:
Համագումարի շրջանակում անց են կացվելու մասնագիտական վեց կոնֆերանսներ:
Թեհրանի առաջին անվտանգության համագումարը կազմակերպելու Իրանի նախաձեռնությունը համարվում է Ասիայի արևմտյան հատվածում նոր անվտանգության իրավիճակ ստեղծելու նպատակով Համատեղ քայլերի ծրագրի օրինակից օգտվելու փորձ: