Ռոհանիի դիրքորոշումը
Դեկտեմբեր 11, 2016 13:09 Asia/Tehran
«Ազգերի ու կրոնների բազմազանությունը ոչ միայն անվտանգությանն ուղղված սպառնալիք չէ, այլև մեծ առիթ է միասնության և ազգային զարգացման համար»․ասել է ԻԻՀ նախագահը:
Կիրակի օրը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար ազգային, կրոնական ու մշակութային բազմազանության ընդունումը հիմնարար սկզբունք է եղել, Ռոհանին ասել է.«Ղուրանը բոլոր մուսուլմաններին եղբայրության կոչ է արել»:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նախագահ Ռոհանին նշել է, որ ահաբեկիչները ավերածություններ են առաջացրել տարածաշրջանում և խեղել Ղուրանի ու իսլամի դիմագիծը:
ԻԻՀ Սահմանադրության մեջ կարևորվել է կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:
Պիտակ