Իրանի արտգործնախարարը կարևորել է Արևմտյան Ասիայի դերը միջազգային համակարգում
https://parstoday.ir/hy/news/iran-i46303-Իրանի_արտգործնախարարը_կարևորել_է_Արևմտյան_Ասիայի_դերը_միջազգային_համակարգում
«Արևմտյան Ասիայի իրադարձությունները ուշագրավ դերակատարություն կարող են ունենալ միջազգային ասպարեզում»․ասել է ԻԻՀ արտգործնախարարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 17:47 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը կարևորել է Արևմտյան Ասիայի դերը միջազգային համակարգում

«Արևմտյան Ասիայի իրադարձությունները ուշագրավ դերակատարություն կարող են ունենալ միջազգային ասպարեզում»․ասել է ԻԻՀ արտգործնախարարը:

Կիրակի օրը Թեհրանում կայացած անվտանգության համագումարում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի տեղաշարժերը հիմնականում կենտրոնացած են Արևմտյան Ասիայի վրա, որովհետև համոզված են, որ Ասիայի այս հատվածն ավելի մեծ ազդեցություն ունի տարածաշրջանային հարաբերությունների վրա»:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի նիստին հրավիրելու Արաբական երկրների քայլն անպարկեշտություն բնութագրելով՝ Իրանի արտգործնախարարն ասել է.«Կարգապահությունը պետք է ներծին լինի, այլ ոչ թե մի կնոջը հրավիրենք տարածաշրջան և նա ասի, թե ձեզ համար անվտանգության կանոններ կսահմանեն»:

Իրանի արտգործնախարարն ասել է, որ ավարտվել է հեգեմոնիայի ժամանակաշրջանը և ամերիկացիներն այն ենթադրությամբ, որ կարող են հեգեմոնիա ստեղծել, ներքաշվել են բազում պատերազմների մեջ, ինչը միլիարդ դոլարների վնաս է պատճառել:

Զարիֆն ասել է.«Հեգեմոնիայի մերժումը տարածաշրջանային կարգապահության գլխավոր սկզբունքը պետք է լինի»:

Իրանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Միջին Արևելքում անվտանգությունը կհաստատվի տարածաշրջանի երկրների միջև փոխվստահությամբ ու համագործակցությամբ և այս փոխվստահությունը  կարող է ամրապնդել տարածաշրջանային հարաբերությունները հատկապես Պարսից Ծոցում: