Իրանն արձագանքել է Արաբիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հակաիրանական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i46348-Իրանն_արձագանքել_է_Արաբիայի_և_Բրիտանիայի_ԱԳ_նախարարների_հակաիրանական_հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Ռիադում Արաբիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարներ Ադել Ալ-Ջոբայրի և Բորիս Ջանսոնի հետ համատեղ մամուլի համատեղ ասուլիսից հետո ընդգծել է. «Վերջիններիս հակաիրանական հայտարարությունները նպատակ ունեն քողարկել թաքֆիրական ահաբեկչությանը հովանավորելու իրենց ավերիչ դերակատարությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 04:10 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Արաբիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հակաիրանական հայտարարությանը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Ռիադում Արաբիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարներ Ադել Ալ-Ջոբայրի և Բորիս Ջանսոնի հետ համատեղ մամուլի համատեղ ասուլիսից հետո ընդգծել է. «Վերջիններիս հակաիրանական հայտարարությունները նպատակ ունեն քողարկել թաքֆիրական ահաբեկչությանը հովանավորելու իրենց ավերիչ դերակատարությունը»:

ԻՌՆ-ի հաղորդման համաձայն, Ղասեմին անդրադարձել է Եմենի դեմ սարսափելի ու ավերիչ պատերազմի ընթացքում մարդկության դեմ ուղղված ոճրագործություններին, հավելելով. «Չնայած Եմենի ժողովրդի դեմ պատերազմում բրիտանական արտադրության զենքերի օգտագործման դեմ հասարակական կարծիքի ու նաև համաշխարհային բողոքներին, Բրիտանիայի պետայրերը շարունակում են զենք վաճառել Եմենի դեմ ոտնձգություն կատարած երկրին և ահաբեկիչների գլխավոր հովանավորներին»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ծիծաղելի է համարել Ալ-Ղաիդայի ու թաքֆիրական ահաբեկիչների հետ Իրանի կապերի մասին Ադել Ալ-Ջոբայրի հայտարարությունների կրկնությունը : Նա նշել է, որ դա  այն պարզ իրականությունը չըմբռնելու արդյունքն է, որ Իրանի   հզորությունը կայանումէ  ռազմավարական անկախության և ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարների հետ առնչություն չունենալու մեջ: