ԻԻՀ նախագահի հրամանը` միջուկային պայմանագրի հավանական խախտման վերաբերյալ
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը փորձում է խախտել Համատեղ ակտի ծրագիրը , Իրանի Ազգային Անվտանգության գերագույն խորհրդի և ծրագրի գործադրման ընթացքը վերահսկող կոմիտեի որոշումների համաձայն՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին առանձին հանձնարարություններ է կատարել ԻԻՀ ԱԳ նախարարին և Իրանի Ատոմային Էնեգիայի կազմակերպության ղեկավարին:
Երեքշաբթի օրը, նախագահ Ռոհանին մի նամակ հղելով ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին նշել է, որ նկատի առնելով մինչ այժմ ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցների սահմանմամբ խախտել է Համատեղ ակտի ծրագիրը, հանձնարարվում է իրավական դաշտում և միջազգային օրենքների համապատասխան հետաքննել խախտման դեպքերը:
Իրանի Ատոմային էներգիայի ղեկավարին հղած նամակում նախագահ Ռոհանին հանձնարարել է՝ Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեության և միջազգային հանձնառությունների շրջանակներում գործադրել հետևյալ որոշումները.
1- Ծովային տրանսպորտի ոլորտում նախագծել միջուկային ռեակտոր:
2- Գիտահետազոտական կենտրոնների համագործակցությամբ նախագծել և արտադրել միջուկային շարժիչի վառելանյութ:
Նշելի է, որ ԱՄՆ-ի սենատը վերջերս որոշում է ընդունել տաս տարով երկարաձգել Իրանի դեմ սահմանված շրջափակումների ժամկետը: