ԻԻՀ առաջնորդը հանդիպել է մի խումբ աշակերտների
https://parstoday.ir/hy/news/iran-i46657-ԻԻՀ_առաջնորդը_հանդիպել_է_մի_խումբ_աշակերտների
Մեծապատիվ առաջնորդի համոզմամբ, թշնամին Իրանի պատանիների ու երիտասարդության մեջ ներթափանցելով, նպատակով ունի իր զդեցությունը տարածել երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 04:00 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը հանդիպել է մի խումբ աշակերտների

Մեծապատիվ առաջնորդի համոզմամբ, թշնամին Իրանի պատանիների ու երիտասարդության մեջ ներթափանցելով, նպատակով ունի իր զդեցությունը տարածել երկրի տնտեսական, քաղաքական ու մշակութային ոլորտներում:

Մեծապատիվ առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն,  երեքշաբթի օրը,  «Էմամ Խոմեյնիի» անվան հոսեյնիեում Թեհրան քաղաքի երկու հազար աշակերտների կրոնական հասունացման տոնակատարության ժամանակ Այաթոլլահ Խամենեհն նշել է. «Պատանիները լինելով Իրանի ժողովրդի այսօրվա զավակները և վաղվա տղամարդիկ ու տնօրենները, հավաքներում իրենց ակտիվ ու կենսունակ ներկայությամբ ազդեցիկ դերակատարություն պիտի ունենան թշնամու այդ ծրագիրը խափանելու հարցում»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն անդրադառնալով կրոնական տեսակետից հասունացման պահի նշանակությունը, հիշատակել է հոգևոր արբունքի շրջան մուտք գործելու արժևորման կարևորությունը: «Անհատական ու հավաքական առաջադիմության գաղտնիքը Աստծո հետ կապը պահպանելու մեջ է և այսօր արևմուտքի դեպի անկում ու կործանում գնացող քաղաքակրթության մեծ թերությունը Աստծո հետ կապի խզումն է». ասել է նա:

«Նահատակները պատանի ու երիտասարդ տարիքում ազգային անկախության ու երկրի շահերի պաշտպանության ու նաև թշնամիների չարիքը վերացնելու համար նվիրաբերեցին ամենաթանկարժեք ունեցվածքը համարվող իրենց կյանքը»,-հայտարարել է ՆՎ Այաթոլլահ Խամենեին, պատանիներին կոչ անելով որպես  օրինակ վերցնել նահատակներին:

Նա Աստծո հետ հարաբերության լավագույն միջոցը համարել է աղոթքն ու Ղուրանի ընթերցումը և ասել. «Աղոթքի պահին մարդու խոսքն ուղղված է ամենակարող Աստծուն և դա  ապավինելու,  քաջության ու ինքնավստահության պատճառ է դառնում: Հետևաբար ժամանակին և ուշադիր կերպով աղոթք կատարեք և մշտական մտերմություն ունեցեք Ղուրանի և նրա լուսավոր ու առաջնորդող իմաստի հետ»: