ԱՄՆ. Միջուկային շարժիչ արտադրելու Իրանի որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i46672-ԱՄՆ._Միջուկային_շարժիչ_արտադրելու_Իրանի_որոշումը_չի_խախտում_միջուկային_համաձայնագիրը
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել է. «Միջուկային շարժիչ արտադրելու ԻԻՀ նախագահի արձակած հրահանգը չի ոտնահարում Համատեղ գործողությունների ծրագիրը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 07:31 Asia/Tehran
  • ԱՄՆ. Միջուկային շարժիչ արտադրելու Իրանի որոշումը չի խախտում միջուկային համաձայնագիրը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն ասել է. «Միջուկային շարժիչ արտադրելու ԻԻՀ նախագահի արձակած հրահանգը չի ոտնահարում Համատեղ գործողությունների ծրագիրը»:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, արձագանքելով նավերի համար միջուկային շարժիչ նախագծելու և արտադրելու վերաբերյալ  ԻԻՀ նախագահի հրամանին, Ջոն Քիրբին  հայտարարել է, որ այն չի հակասում միջուկային համաձայնագրին:  

«Մենք  վստահում ենք Իրանի գործունեությունը վերլուծելու և ստուգելու  ՄԱԳԱՏԷ-ի կարողությանն ու լիազորություններին»,-հավելել է Ջոն Քիրբին:

Ի հետևումն ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների ծրագրի ոտնահարման , ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենին հրահանգել է միջուկային խաղաղանպատակ ծրագրերի իրագործման համար և միջազգային պարտավորությունների շրջագծում ծովային փոխադրության բնագավառում օգտագործման համար միջուկային շարժիչ նախագծել ու արտադրել: