ԻԻՀ առաջնորդը ներում կշնորի մի խումբ դատապարտյալների
https://parstoday.ir/hy/news/iran-i46957-ԻԻՀ_առաջնորդը_ներում_կշնորի_մի_խումբ_դատապարտյալների
Մոհամմեդ մարգարեի և Իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան տոներին ընդառաջ, Իսլամական հեղափոխության Գերապատիվ առաջնորդը համաձայնել է մի խումբ դատապարտյալների համաներմանը կամ պատժի մեղմացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 09:01 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը ներում կշնորի մի խումբ դատապարտյալների

Մոհամմեդ մարգարեի և Իմամ Ջաաֆար Սադեղի ծննդյան տոներին ընդառաջ, Իսլամական հեղափոխության Գերապատիվ առաջնորդը համաձայնել է մի խումբ դատապարտյալների համաներմանը կամ պատժի մեղմացմանը:

Մեծարգո առաջնորդի մամլո գրասենյակից տեղեկացնում են,որ Մոհամմեդ մարգարեի և աշխարհի շիա մուսուլմանների 6-րդ առաջնորդ՝ Իմամ Ջաաֆար Սադեղի  բարեբաստիկ ծննդյան տարեդարձի  առիթով  մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին համաձայնել է 1231 դատապարտյալներին համաներում շնորհելու  կամ նրանց պատիժը մեղմացնելու առաջարկին:

Իսլամական հեղափոխության մեծարգո  առաջնորդին հղած նամակում, Իրանի դատական իշխանության ղեկավար՝ Այաթոլլահ Ամոլի Լարիջանին ներկայացրել էր1231 դատապարտյալներին համաներում շնորհելու կամ նրանց պատիժը մեղմելու մասին առաջարկը, որին  իր համաձայնությունն է տվել Նորին Վսեմություն առաջնորդը: