Իրանը բողոքել է Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Բրիտանիայի չկշռադատված դիրքորոշումների դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i47044-Իրանը_բողոքել_է_Սիրիայի_ճգնաժամի_կապակցությամբ_Բրիտանիայի_չկշռադատված_դիրքորոշումների_դեմ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Սիրիայի ճգնաժամի հարցով Իրանի դերակատարության մասին բրիտանացի պատասխանատուների չկշռադատված դիրքորոշումներից ու հայտարարություններից հետո, ուրբաթ երեկոյան Թեհրանում Բրիտանիայի դեսպանի բացակայությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի արևմուտքի հարցերով գերատեսչություն է կանչվել այդ երկրի հավատարմատարը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 04:08 Asia/Tehran
  • Իրանը բողոքել է Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Բրիտանիայի չկշռադատված դիրքորոշումների դեմ

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Սիրիայի ճգնաժամի հարցով Իրանի դերակատարության մասին բրիտանացի պատասխանատուների չկշռադատված դիրքորոշումներից ու հայտարարություններից հետո, ուրբաթ երեկոյան Թեհրանում Բրիտանիայի դեսպանի բացակայությամբ ԻԻՀ ԱԳ նախարարության Եվրոպայի արևմուտքի հարցերով գերատեսչություն է կանչվել այդ երկրի հավատարմատարը»:

« Իրանի բողոքը փոխանցվել է այդ երկրի հավատարմատարին և զգուշացվել է Սիրիայում հումանիտար վիճակի և միջազգային խաղաղության ու անվտանգության վրա նման դիրքորոշումների ավերիչ ազդեցության կապակցությամբ»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Թեհրանում Բրիտանիայի հավատարմատարի ԻԻՀ ԱԳ նախարարություն կանչվելու ընթացքում անդրադարձ է արվել Սիրիայում խաղաղության ու կայունության վերահաստատման ուղղությամբ Իրանի քայլերին ու վարած քաղաքականությանը,  այդ երկրի ժողովրդին ցուցաբերված օժանդակություններին, ընդգծվել է ահաբեկչական խմբերին Բրիտանիայի ցուցաբերած ամեն տեսակ օժանդակության ու հովանավորության դադարեցման անհրաժեշտությունը»:

Վերջին հինգ տարիների ընթացքում Բրիտանիան Սիրիայում ահաբեկչական խմբերի գլխավոր հովանավորներից է եղել: Հալեպ ռազմավարական քաղաքն ահաբեկիչների գրավումից ազատելու հարցում Սիրիայի բանակի արձանագրած հաջողություններից հետո, անցած հինգշաբթի օրը Լոնդոնում Իրանի ու Ռուսաստանի դեսպանները Բրիտանիայի ԱԳ նախարարություն կանչվեցին: