ԻԻՀ առաջնորդի ելույթը` Մուհամմեդ մարգարեի ծննդի առիթով
https://parstoday.ir/hy/news/iran-i47107-ԻԻՀ_առաջնորդի_ելույթը_Մուհամմեդ_մարգարեի_ծննդի_առիթով
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իսլամական միասնության կոնֆերանսի հյուրերի, համակարգի պաշտոնյաների և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Բրիտանիան միշտ փորձել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պառակտում առաջացնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 12:43 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդի ելույթը` Մուհամմեդ մարգարեի ծննդի առիթով

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Իսլամական միասնության կոնֆերանսի հյուրերի, համակարգի պաշտոնյաների և ժողովրդի հետ հանդիպման ժամանակ ասել է.-«Բրիտանիան միշտ փորձել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում պառակտում առաջացնել»:

Այսօր Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Այսօր տարածաշրջանում երկու գաղափարախոսություն բախվում են միմյանց: Առաջինը միասնության գաղափարն է,  մյուսը` պառակտման»:

«Տարածաշրջանի զգայուն պայմաններում Ղուրանին ապավինելն ու Իսլամի մեծարգո մարգարի աստվածային ուսմունքներին հետևելը կարող է նպաստել իսլամական աշխարհի խնդիրների կարգավորմանը». ասել է նա:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Բրիտանիայի քաղաքականություններին նշել է.-«Վերջին օրերին Բրիտանիան անազնվորեն Իրանին մեղադրել է տարածաշրջանի անվտանգությանը սպառնալու մեջ: Սակայն բոլորին հայտնի է, որ հենց Բրիտանիան է տարածաշրջանի ճգնաժամերի ակունքը»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն անդրադառնալով իմպերիալիստական ուժերի կողմից տարածաշրջանում մուսուլմանների միջև պառակտում առաջացնելու  ջանքերին ասել է.-«Այսօր  մեծ  իսլամական աշխարհում առկա ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է պահպանել մուսուլմանների միասնությունն ու կրոնական համերաշխությունը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է.-«Իսլամական ժողովուրդների և երկրների միասնության պահպանման դեպքում հնարավոր կլինի  պայքարել ԱՄՆ-ին և սիոնիստների դեմ և չեզոքացնել Պաղեստինի հարցը մոռացության տալու նրանց  ջանքերը»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն  անդադարառնալով Մյանմայում, Նիգերիայում և Միջին Արևելքի տարածաշրջանում իմպերիալիստների կողմից մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործություններին, հավելել է.-«Նման պայմաններում ամերիկյան շիա և բրիտանական սուննի հոսանքները փոձում են պառակտում առաջացնել իսլամական աշխարհում»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորելով իսլամական աշխարհի միասնությունը, հավելել է.-«Շիա և սուննի  մուսուլմանները պետք է խուսափեն պառակտիչ քայլերից և ապավինեն  միայն Մուհամմեդ մարգարեի ու Ղուրանի  միավորող ուսմունքներին»:

Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է Իսլամի Մարգարե Մուհամմեդի ծննդյան տոնը: 

Անդրադառնալով իսլամական աշխարհում մարգարեի անունով որոշ հոսանքների կողմից  իրականցվող բռնություններին, Ռոհանին ասել է.-«Իրանը մշտապես   փորձել է պաշտպանել բռնահարված ժողովուրդներին և պայքարել ահաբեկչության դեմ»: