ԱՄՆ-ի վերջին քայլը հակասում է ՀԳՀԾ-ին
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Հակաիրանական շրջափակումների երկարաձգումը աշխարհում ԱՄՆ-ի հանդեպ վստահության նվազման պատճառ է դարձել»:
Հասան Ռոհանին հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ն պետք է կատարի իր բոլոր հանձնառությունները Համատեղ գործունեության համապարփակ ծրագրի վերաբերյալ։ Կազմակերպություն ներկայացրած տեխնիկական զեկույցները պետք է լինեն անկողմնակալ»:
«Իրանը միշտ փորձել է իր հարաբերություններն ընդլայնել ՄԱԳԱՏԷ-ի հետ և այդ կազմակերպության կանոնադրության շրջանակներում կշարունակի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ».ասել է Ռոհանին:
«Համատեղ գործունեության համապարփակ ծրագիրը նպաստել է տարածաշրջանանում համագործակցությունների ամրապնդմանը և հակաիրանական շրջափակումների չեղարկմանը» հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր հանձնառություններին և երբեք չի փորձի խախտել ՀԳՀԾ-ը:
Ռոհանին նշել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան Համատեղ գործունեության համապարփակ ծրագրին»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն ասել է.«ԻԻՀ-ը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին և կազմակերպությունը ջանում է իրագործել այն»: