Իրան-Իրաք ծովուժերի համատեղ զորավարժությունը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 20-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ «Մոհամմեդ Ռասուլալլահ» անունով զորավարժությունը անցկացվել է երկուշաբթի օրը՝ Պարսից Ծոցում, երկու երկրների սահմանամերձ ջրատարածքներում: Զորավարժությանը մասնակցել են երկու երկրների ռազմանավերը:
Հաղորդագրության մեջ ասված է.«Զորավարժությունը անցկացվում է ծովուժերի պատրաստվածության և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով»:
Այս զորավարժությունը Իրանի և Իրաքի ծովուժերի 2-րդ համատեղ զորավարժությունն է, որ անցկացվում է Պարսից Ծոցվի ջրերում:
Անցյալ հինգշաբթի անցկացվել է Իրանի և Իրաքի համատեղ առաջին զորավարժությունը ներկայությամբ՝ երկու երկրների սահամանապահ ուժերի հրամանատարների:
Իրանն ու Իրաքը սամանապահ ուժերի հրամանատարների մակարդակով տարեկան նիստեր են անցկացնում, որի նպատակն է վերացնել բարդությունները և բարձրացնել անվտանգության մակարդակը: