Իրան-Իրաք ծովուժերի համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i47539-Իրան_Իրաք_ծովուժերի_համատեղ_զորավարժությունը
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 20-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ «Մոհամմեդ Ռասուլալլահ» անունով զորավարժությունը անցկացվել է երկուշաբթի օրը՝ Պարսից Ծոցում, երկու երկրների սահմանամերձ ջրատարածքներում: Զորավարժությանը մասնակցել են երկու երկրների ռազմանավերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 14:12 Asia/Tehran
  • Իրան-Իրաք ծովուժերի համատեղ զորավարժությունը

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 20-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ «Մոհամմեդ Ռասուլալլահ» անունով զորավարժությունը անցկացվել է երկուշաբթի օրը՝ Պարսից Ծոցում, երկու երկրների սահմանամերձ ջրատարածքներում: Զորավարժությանը մասնակցել են երկու երկրների ռազմանավերը:

Հաղորդագրության մեջ ասված է.«Զորավարժությունը անցկացվում է ծովուժերի պատրաստվածության  և տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով»:

Այս զորավարժությունը Իրանի և Իրաքի ծովուժերի 2-րդ համատեղ զորավարժությունն է, որ անցկացվում է Պարսից Ծոցվի ջրերում:

Անցյալ հինգշաբթի անցկացվել է Իրանի և Իրաքի համատեղ առաջին զորավարժությունը ներկայությամբ՝ երկու երկրների սահամանապահ ուժերի հրամանատարների:

Իրանն ու Իրաքը սամանապահ ուժերի հրամանատարների մակարդակով տարեկան նիստեր են անցկացնում, որի նպատակն է վերացնել բարդությունները և բարձրացնել անվտանգության մակարդակը: