Ամիրաբդոլլահյան.«Հակաահաբեկչական պայքարը չպետք է սահմանափակվի Սիրիայով»
https://parstoday.ir/hy/news/iran-i47821-Ամիրաբդոլլահյան._Հակաահաբեկչական_պայքարը_չպետք_է_սահմանափակվի_Սիրիայով
Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի սխալ մոտեցոմների պատճառով, ահաբեկչությունը տարածվել է և դրա դեմ պայքարն ու խաղաղ կարգավորման ճանապարհը չետք է սահմանափակվեն Սիրիայով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 07:29 Asia/Tehran
  • Ամիրաբդոլլահյան.«Հակաահաբեկչական պայքարը չպետք է սահմանափակվի Սիրիայով»

Միջազգային հարցերով Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի սխալ մոտեցոմների պատճառով, ահաբեկչությունը տարածվել է և դրա դեմ պայքարն ու խաղաղ կարգավորման ճանապարհը չետք է սահմանափակվեն Սիրիայով»:

Դեկտեմբերի 22-ին, Թեհրանում ՌԴ ի դեսպան Լևոն Ճաղարյանի հետ հանդիպման ժամանակ, Հոսեյն Ամիրաբդոլահյանը հավելել է.«Եմենում, Լիբիայում, Բահրեյնում նույնպես պիտի պայքարել ահաբեկիչների դեմ և ճգնաժամը կարգավորել խաղաղ ճանապարհով»:

Ցավ հայտնելով Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության կապակցությամբ, Ամիրաբդոլլահյանը շեշտել է.«Իրանի խորհրդարանը դատապարտում է այս անմարդկային արարքը և կոչ է անում պատժել այս հանցագործության հեղինակներին»:

Նա հավելել է.«ՌԴ  և Իրանի խորհրդարանների համագործակցության ընդլայնումը դրական ազդեցություն կունենա երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային խնդիրների լուծման հարցում»:

Լևոն Ճաղարյանն ասել է.«Տարածաշրջանում և Սիրիայում Իրան-ՌԴ համագործակցությունը գոհացուցիչ է և տարածաշրջանի կայունության և անվտանգությանը նպաստող համագործակցությունները կշարունակվեն»: