Հարձակում Իրան-Իրաք բարձր լարման էլեկտրահաղորդման գծի վրա
Դեկտեմբեր 22, 2016 12:38 Asia/Tehran
Իրաքի Էլեկտրաէներգիայի նախարարության խոսնակն ասել է.«Իրան-Իրաք բարձր լարման էլեկտրահաղորդման գիծը ահաբեկչական հարձակման է ենթարկվել»:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, դեկտեմբերի 22-ին, Մասաաբ Ալ-Մոդարեսը հայտարարել է.«Ահաբեկչական հարձակման հետևանքով Իրան-Իրաքն բարձր լարման էլեկտրահաղորդման «Մերսադ-Դիալե» գծի երկու աշտարակներ դուրս են եկել շարքից»:
Իրաքի էլէկտրաէներգիայի նախարարությունը փորձում է վերացնել պայթյունի հետևանքով առաջացած անսարքությունները:
Մոսուլում, Իրաքի բանակայիններից ու ժողովրդական ուժերից ծանր պարտություններ կրած ԻԼԻՊ-ի գործակալները շարունակ հարձակման թիրախ են դարձնում Իրաքի արդյունաբերական կենտրոններն ու հիմնակառույցները:
Պիտակ