Իրանը կողմ է պաղեստինցիների իրավունքները պաշտպանող ցանկացած նախաձեռնության
https://parstoday.ir/hy/news/iran-i48187-Իրանը_կողմ_է_պաղեստինցիների_իրավունքները_պաշտպանող_ցանկացած_նախաձեռնության
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Թեհրանը ողջունում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանն ուղղված և Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը մերժող ցանկացած նախաձեռնության»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 04:08 Asia/Tehran
  • Իրանը կողմ է պաղեստինցիների  իրավունքները պաշտպանող ցանկացած նախաձեռնության

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Թեհրանը ողջունում է պաղեստինցիների իրավունքների վերականգնմանն ուղղված և Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը մերժող ցանկացած նախաձեռնության»:

Շաբաթ օրը, անդրադառնալով  ՄԱԿ-ի ԱԽ հակաիսրայելական բանաձևին, Բահրամ Ղասեմին նշել է. «Պաղեստինյան տարածքներում քաղաքավանների կառուցմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը լիովին հակասում է միջազգային օրենքներին ու իրավունքին, ինչն Իրանը բազմիցս ընդգծել է»:

«Եթե նկատի առմնենք, որ նախկինում նման բանաձևերը վետոի էին ենթարկվում, ապա  ՄԱԿ-ի ԱԽ վերջին բանաձևի ընդունումը վկայում է Իսրայելի զավթողականությանը վերջ տալու և Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգման համար միջազգային հանրության վճռակամության մասին: Սակայն պետք է նշեմ, որ մինչ այժմ Իսրայելը չի հարգել որևէ բանաձև կամ միջազգային օրենք»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ գիշեր 14 կողմ ձայներով վավերացրեց զավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի քաղաքավանների կառուցումն արգելող բանաձևը:

Այս բանաձևի համաձայն, Սիոնիստական ռեժիմը պարտավորվել է դդադարեցնել Պաղեստինի զավթված տարածքներում, այդ թվում արևելյան Երուսաղեմում քաղաքավանների կառուցումը: