Ռոհանին ու Պուտինը զրուցել են տարածաշրջանային ու երկկողմ հարցերի շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i48190-Ռոհանին_ու_Պուտինը_զրուցել_են_տարածաշրջանային_ու_երկկողմ_հարցերի_շուրջ
Շաբաթ օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով հատկապես Հալեպում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այս հաղթանակն ահաբեկիչներին այն ուղերձը փոխանցեց, որ ոճրագործությամբ չեն կարող իրագործել իրենց նպատակները և այս հաջողություններին ու հաղթանակներին զուգահեռ պիտի սկսվեն ու շարունակվեն քաղաքական բանակցությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 04:08 Asia/Tehran
  • Ռոհանին ու Պուտինը զրուցել են տարածաշրջանային ու երկկողմ հարցերի շուրջ

Շաբաթ օրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ, անդրադառնալով հատկապես Հալեպում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Այս հաղթանակն ահաբեկիչներին այն ուղերձը փոխանցեց, որ ոճրագործությամբ չեն կարող իրագործել իրենց նպատակները և այս հաջողություններին ու հաղթանակներին զուգահեռ պիտի սկսվեն ու շարունակվեն քաղաքական բանակցությունները»:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ նախագահը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսված բանակցությունները  առաջընթաց համարելով նշել է. «Ղազախստանը Սիրիայի կառավարության ու ընդդիմադիր խմբերի միջև խաղաղության բանակցությունների համար հարմար վայր կարող է լինել»:

Ռոհանին ցավակցել է Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության կապակցությամբ:  «Այս քայլն ապացուցում է, որ պետք է ավելի զգոն լինել , քանի որ ահաբեկիչները դիմում են նոր մեթոդների»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է Սիրիայի պաշարման մեջ գտնվող շրջաններում ժողովրդի փրկությանն ուղղված ջանքերի, ինչպես նաև հումանիտար ու դեղորայքային օժանդակությունների առաքման անհրաժեշտությունը:  «Պետք է զգույշ լինել, որպեսզի ահաբեկչական խմբերը չարաշահելով հրադադարի ընձեռած առիթն իրենց ուժերը չվերականգնեն ու հատկապես Սիրիայի զգայուն տարածքներում որոշ տարածքներ իրենց նոր հենակետը չդարձնեն»:

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորելով հատկապես Հալեպ քաղաքում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի արձանագրած հաղթանակի կապակցությամբ, ասել է. «Թեհրան-Մոսկվա համագործակցությունները շարունակվելու են»:

«Երկու երկրի համագործակցության արդյունքը եղել է ահաբեկչության դեմ պայքարում մեծ հաղթանակը և այսօր  ահաբեկչական խմբերի դեմ պայքարին զոգահեռ, այդ հաղթանակը պիտի ուղղորդել դեպի բանակցության մեկնարկը»,-հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է. «Մեր առաջարկն է Ղազախստանից սկսել Սիրիայում խաղաղության գործընթացը»: