Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Պապին ու աշխարհի երկրների առաջնորդներին
ԻԻՀ նախագահն աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներով շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2017 թվականի տարեմուտի կապակցությամբ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը հղած ուղերձներում հույս է հայտնել, որ նոր տարում բոլոր ժողովուրդները անվտանգ աշխարհի ականատես կլինեն:
«Հույսով ենք, որ նոր տարվա սեմին և աստվածային մարգարեների ուսուցումների շնորհիվ, որոնք հող են նախապատրաստում քաղաքակրթությունների միջև երկխոսության և ժողովուրդների համախոհության համար, վերջ կգտնեն բռնությունից ու ահաբեկչությունից տառապող անթիվ մարդկանց ցավերին»,-հավելել է Ռոհանին:
ԻԻՀ նախագահն այս ուղերձներում բոլոր պետություններին՝ հաջողություն, իսկ նրանց ժողովուրդներին՝ արևշատություն է մաղթել:
Ռոհանին Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում շնորհավորելով Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և 2017 թվականի տարեմուտի կապակցությամբ, հույս է հայտնել, որ 2017 թվականը կլինի հոգևոր արժեքների տարածման, հանդուրժողականության, առաջադիմության և բոլոր ժողովուրդների փառավորման ու դրան զուգահեռ աշխարհում խաղաղության ու արդարության հաստատման տարի:
2016 թվականի դեկտեմբերի 25-ին, աշխարհի քրիստոնյաները նշում են Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը: