Իրանի համար նոր զեկուցաբերի նշանակումը վկայում է արևմուտքի երկակի քաղաքականության մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i49150-Իրանի_համար_նոր_զեկուցաբերի_նշանակումը_վկայում_է_արևմուտքի_երկակի_քաղաքականության_մասին
Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին շաբաթ օրը Ահմեդ Շահիդի փոխարեն Իրանում մարդու իրավունքների հարցով նոր զեկուցաբեր նշանակելու կապակցությամբ քննադատելէ ՄԱԿ-ին: Նա ասել է. «Մարդու իրավունքների հարցով զեկուցաբեր պիտի նշանակել մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 01, 2017 04:12 Asia/Tehran
  • Իրանի համար նոր զեկուցաբերի նշանակումը վկայում է արևմուտքի երկակի քաղաքականության մասին

Իրանի Մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին շաբաթ օրը Ահմեդ Շահիդի փոխարեն Իրանում մարդու իրավունքների հարցով նոր զեկուցաբեր նշանակելու կապակցությամբ քննադատելէ ՄԱԿ-ին: Նա ասել է. «Մարդու իրավունքների հարցով զեկուցաբեր պիտի նշանակել մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների համար»:

Լարիջանին հավելել է. «Ահմեդ Շահիդն անհաջող ու օրինախախտ զեկուցաբեր էր, որի շրջանն անավարտ մնաց: Նա իր պաշտոնավարության առաջին օրն իսկ պիտի հրաժարական ներկայացներ, սակայն նրա առաքելության շարունակությունը հանձնարարվել է մեկ այլ անձի»:

«Եթե նոր զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրն էլ փորձի նախորդ զեկուցաբերի նման  Իրանի դեմ անհիմն գործեր հարուցել, բնականաբար Թեհրանի դիրքորոշումը կմնա նույնը»,-հայտարարել է Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղարը: Նրա խոսքերով, Իրանի համար զեկուցաբերի նշանակումը անարդար քայլ է և համարվում է  մարդու իրավունքների հարցում գերտերությունների միջամտությունների ու քաղաքական խաղերի արդյունքը:

Լարիջանին նշել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական որոշ երկրներ Իրանի համար հատուկ զեկուցաբեր նշանակելու իրավասություն չունեն, հավելելով. «Այսօր աշխարհում մարդու իրավունքները խախտող խոշոր երկրներից մեկն ԱՄՆ-ն է»: