Ռոհանի.«Իրանը դեմ է աշխարհագրական սահմանների փոփոխմանը»
Կարևորելով Իրանի հատուկ ու գերակա դիրքը տարածաշրջանում, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին նշել է.«Այսօր երկրների մեծ մասը ընդունել են Իրանի իսլամական հանրապետության ազդեցիկ դերը տարածաշրջանի կայունության ու անվտանգության հաստատման գործում»:
Նշելով ,որ տարածաշրջանում Իրանի առաջին նպատակը կայունության ու անվտանգության հաստատումն է, կիրակի երեկոյան Իրանի հեռուստատեսության ուղիղ եթերում, Հասան Ռոհանին ասել է.«Տարածաշրջանի երկրների զարգացման ու բարգավաճման միակ ուղին կայունության ու անվտանգության հաստատումն է»:
ԻԻՀ նախագահի խոսքերով՝ անապահովությունը, քաղաքացիական պատերազմը և մեկ այլ երկրի դեմ ագրեսիան կարող են չափազանց վտանգավոր լինել, իսկ ահաբեկչությունը մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի ու աշխարհի համար:
Ահաբեկչության դեմ պատերազմը համարելով տարածաշրջանում Իրանի հետապնդած երկրորդ նպատակը՝ նախագահ Ռոհանին ընդգծել է.«ԻԻՀ ահաբեկչության դեմ մղվող պայքարում աջակցություն կցուցաբերի օգնություն խնդրող ցանկացած երկրի, այդ թվում` Իրաքին ու Սիրիային»:
Նշելով, որ տարածաշրջանում աշխարհագրական սահմանների չփոխվելը Իրանի հետապնդած մյուս նպատակն է, Ռոհանին հավելել է.«Մի խումբ երկրներ նպատակ ունեն մասնատել Իրաքը, Սիրիան կամ Եմենը, բայց Իրանը դեմ է աշխարհագրական սահմանների փոփոխմանը»:
Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամի կարգավորման ոլորտում Իրանի ակտիվ դիվանագիտությանը, նախագահ Ռոհանին ասել է.« Իրանն աջակցեց Սիրիայի կառավարությանն ու բանակին` ահաբեկչության դեմ պայքարում»: