64 տոկոսով կրճատվել են Իրանի արտաքին պարտքերը
Հունվար 02, 2017 18:22 Asia/Tehran
Իր վերջին զեկույցում, համաշխարհային բանկը հայտարարել է, որ 2015 թվականին 64 տոկոսով կրճատվել են Իրանի արտաքին պարտքերը:
Ըստ «2017 թ.-ի պարտքերի համաշխարհային վիճակագրությունը» խորագրով զեկույցում Իրանի արտաքին պարտքը 2015 թվականին 6 միլիարդ 322 միլիոն դոլար է հայտարարվել, որը ԻԻՀ-ի դեմ շրջափակումներից առաջ 2011 թվականի համեմատությամբ, նվազել է շուրջ 64 տոկոսով:
Արտաքին պարտք ասելով հասկանում ենք արտասահմանյան վարկատուներին երկրի ընդհանուր պարտքերի ամբողջական գումարը, որի մեջ են ընդգրկվում արտասահմանյան մասնավոր բանկերից , այլ կառավարություններից ու միջազգային ֆինանսական հաստատություններից ինչպես օրինակ համաշախրհային բանկից ու միջազգային հիմնադրամից ստացած վարկերը:
Պիտակ