Մեծապատիվ առաջնորդի ներկայությամբ կայացավ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակի մեծարման հանդիսությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i50530-Մեծապատիվ_առաջնորդի_ներկայությամբ_կայացավ_Այաթոլլահ_Հաշեմի_Ռաֆսանջանիի_հիշատակի_մեծարման_հանդիսությունը
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի հանգուցյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակի մեծարման հանդիսությունն Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու ներկայությամբ սկսվեց Լուսահոգի Էմամ Խոմեյնու Հոսեյնիեում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 07:53 Asia/Tehran
  • Մեծապատիվ առաջնորդի ներկայությամբ կայացավ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակի մեծարման հանդիսությունը

Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի հանգուցյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հիշատակի մեծարման հանդիսությունն Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու ներկայությամբ սկսվեց Լուսահոգի Էմամ Խոմեյնու Հոսեյնիեում:

Հանդիսությանը մասնակցում են Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանու ընտանիքի անդամներն ու հարազատները, եռյակ իշխանությունների ղեկավարները, վարչական ու բանակային պատասխանատուներ, Իրանում հավատարմագրված արտասահմանյան երկրների մի խումբ դեսպաններ և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ:

Երեքշաբթի օրը Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի հոգու համար աղոթք կարդաց Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, որից հետո իսլամական Իրանի ժողովրդի միլիոնանոց ներկայությամբ, Ռաֆսանջանու դին ամփոփվեց ԻԻՀ-ի հիմնադիր Լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանում: