Զարիֆ. Իրանը դեմ է Սիրիայի խաղաղության բանակցություններին ԱՄՆ-ի ներկայությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i51463-Զարիֆ._Իրանը_դեմ_է_Սիրիայի_խաղաղության_բանակցություններին_ԱՄՆ_ի_ներկայությանը
ԻԻՀ ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել Աստանայում նախատեսված Սիրիայի Խաղաղության բանակցություններին ԱՄՆ-ի ներկայացուցիչների ներկայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 04:13 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը դեմ է Սիրիայի խաղաղության բանակցություններին ԱՄՆ-ի ներկայությանը

ԻԻՀ ԱԳ նախարարը դեմ է արտահայտվել Աստանայում նախատեսված Սիրիայի Խաղաղության բանակցություններին ԱՄՆ-ի ներկայացուցիչների ներկայությանը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության բանակցություններին ԱՄՆ-ի հավանական ներկայության կապակցությամբ Իրանի դիրքորոշման շուրջ ասել է. «Իրանը որևէ հրավեր չի հղել ամերիկացիներին և դեմ է Սիրիայի խաղաղության բանակցություններին նրանց ներկայությանը»:

 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Ենթադրում եմ, որ Աստանայում նախատեսված Սիրիայի խաղաղության բանակցություններին մասնակցելու համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավեր ուղղելը կարող է ճիշտ քայլ համարվել»:

Ի դեպ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունեցան Սիրիայի վերջին իրավիճակի և այդ երկրում հրադադարի շուրջ, ինչը նախորդ հրադադարների համեմատությամբ առավել կայուն է եղել:

Սիրիայի կառավարության հետ զինված անձանց ու ընդդիմության խաղաղության բանակցություններն Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ հունվարի 23-ին կայանալու են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Սիրիայի խաղաղության բանակցությունները հաջորդում են Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում ահաբեկիչների և նրանց պաշտպանների, այդ թվում ԱՄՆ-ի, Արաբիայի ու Թուրքիայի կրած ռազմավարական պարտությանն ու այդ երկրում համընդհանուր հրադադարի հաստատմանը: