Թեհրանում կայացել է Իրանի և Բրիտանիայի փոխարտգործնախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i51658-Թեհրանում_կայացել_է_Իրանի_և_Բրիտանիայի_փոխարտգործնախարարների_հանդիպումը
Իրանի և Բրիտանիայի փոխարտգործնախարարները Թեհրանում կայացած հանդիպման ընթցքում զրուցել են երկկողմ հարաբերությունների և տարածարջանի վերջին զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 07:38 Asia/Tehran
  • Թեհրանում կայացել է Իրանի և Բրիտանիայի փոխարտգործնախարարների հանդիպումը

Իրանի և Բրիտանիայի փոխարտգործնախարարները Թեհրանում կայացած հանդիպման ընթցքում զրուցել են երկկողմ հարաբերությունների և տարածարջանի վերջին զարգացումների շուրջ:

Ֆարս լրատվկան գործակալության հաղորդմամբ, Բրիտանիայի ԱԳ նախարարի Միջին Արևելքի ու Աֆրիկայի հարցերով տեղակալ Տուբիաս Էլվուդի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում, Իրանի ԱԳ նախարարի ԱՄՆ-ի և Եվրոպայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին քննադատել է Իրանի նկատմամբ Բրիտանիայի մի խումբ պաշտոնյաների դիրքորոշումները: Նա նշել է, որ դրանք հակասում են նախապես համաձայնեցված երկկողմ հարաբերությունների ընթացքին:

«Երկկողմ հարաբերությունների ոլորտում ցանկացած առաջընթաց պիտի կատարվի համատեղ շահերի և փոխադարձ հարգանքի հիմունքներով» շեշետել է Թախտ Ռավանչին:

Կարևորելով Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և Լոնդոնի կողմից ՀԳՀԾ-ի ամբողջությամբ գործադրվելու անհրաժեշտությունը, Տուբաիս Էլվուդը հավելել է.«Լոնդոնը փորձում է վերացնել թյուրիմացությունները»: