Թեհրանի առևտրական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Հրդեհի հետևանքով Թեհրանի կենտրոնում գտնվող առևտրական համալիրի հին շենքը ամբողջությամբ փլուզվել է:
18:15
Թեհրանի շտաբ օգնության կենտրոնի հաղորդման համաձայն, "Պլասկո առևտրի" կենտրոնի դեպքի վիրավորների թիվը հասել է 78 հոգու: Թեհրանի բնակիչները շտապել են հասնել դեպքի վայր և հիվանդանոցները տուժածներին օգնելու և արյուն նվիրելու համար: Կառավարական բոլոր համապատասխան մարմինները հայտարարել են որ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են` վիրավորներին փրկելու և տուժածներին օգնություն հատուցելու համար:
*******************************************************
18:00
Հունվարի 19-ին Թեհրանում "Պլասկո առևտրի" կենտրոնի հրդեհվելուց ու փլուզվելուց հետո, երկրի շտապ օգնության ծառայության ղեկավար՝ Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտարարել է.«Դեպքի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի, որոնցից 23-ը հոսպիտալացվել են ,իսկ 47-ը դեպքի վայրում բուժօգնություն են ստացել»:
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին երկրի ՆԳ նախարարին կարգադրել է անհապաղ քայլեր ձեռնարկել` Թեհրանի "Պլասկո" առևտրի կենտրոնի հրդեհման ու փլուզման պատճառները պարզելու համար և դեպքի մանրամասների վերաբերյալ զեկույց ներկայացնել:
*****************************************************
15:00
Թեհրանի կենտրոնում գտնվող «Պլասկո» առևտրական համալիրի շենքում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 8-ին: Դեպքից անմիջապես հետո հրշեջները նեկա են գտնվել վայրում և ջանք են գործադրել հրդեհը մարելու համար:
Վերջին տվյալների համաձայն վիրավորների թիվը հասել է 70-ի:
Ներկայումս բանակի փրկարարական ուժերը շտապել են հասնել դեպքի վայրը և փլատակների տակ որոնողական աշխատանք է տարվում:
Թեհրանի նահանգապետարանը մի հաղորդագրությամբ հերքել է դիպքի միտումնավոր լինելու շուրջ տարածված լուրերը:
Թեհրանի դատախազության աշխատակիցները հետաքննություն են անցկացնում դեպքի պատճառների վերաբերյալ:
Տարբեր աստիճանի վնասվածք ստացած վիրավորները տեղափոխվել են Թեհրանի տարբեր հիվահդանոցներ և բուժաշխատակազմը ջանքեր է գործադրում նրանց բուժման համար:
**************************************************
13:45
Թեհրանի կենտրոնում գտնվող «Պլասկո» առևտրական համալիրի շենքը ավելի քան 50 տարվա վաղեմություն ունի:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն՝ ներկայումս հրշեջները փորձում են շենքի փլուզման հետևանքով առաջացած բեկորների տակից փրկել վիրավորներին:
Վերջին տեղեկությունների համաձայն դեպքի հետևանքով կան 65 վիրավորներ, որոնցից 45 բուժվել է 25 հոսպիտալացվել են:
***********************************************************
13:20
Վերջին տվյալների համաձայն դեպքի հետևանքով տուժել են ավելի քան 30 մարդ: Շտաբ օգնության ծառայության աշխատակիցները փորձում են վիրավորներին անմիջապես տարհանել դեպքի վայրից:
Թեհրանի ոստիկանությունը ամբողջությամբ վերահսկում է տարածքը և շրջապատի շենքերի բնակիչները տարհանվել են տարածքից:
**************************************************
Հինգշաբթի օրը Թեհրանի կենտրոնում գտնվող «Պլասկո» առևտրական համալիրի շենքը փլուզել է բռնկված հրդեի հետևանքով: Դեպքի հետևանքով կան վիրավորներ:
Հրշեջները մեծ ջանք են գործադրել կրակը մարելու համար, սակայն վիրավորների մեջ կան նաև մեծ թվով հրշեջներ:
*************************************