Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից անօրինական քաղաքավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i52421-Իրանը_դատապարտել_է_Իսրայելի_կողմից_անօրինական_քաղաքավանների_կառուցումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը դատապարտել է պաղեստինյան տարածքներում անօրինական քաղաքավանների կառուցման ու ընդլայնման ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի քայլերի շարունակվելն, ինչը լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 04:12 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Իսրայելի կողմից անօրինական քաղաքավանների կառուցումը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրը դատապարտել է պաղեստինյան տարածքներում անօրինական քաղաքավանների կառուցման ու ընդլայնման ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի քայլերի շարունակվելն, ինչը լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղասեմին միջազգային հանրությանը կոչ է արել ճնշման տակ դնելով օրինախախտ և ՄԱԿ-ի ու ԱԽ-ի բանաձևերն ու որոշումները ոտնահարող Սիոնիստական ռեժիմին, կանխել այդ ռեժիմի ոտնձգողական ու տարածամոլական քաղաքականությունների գործադրումը:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության խոսնակն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից չորս օր անց հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը վավերացրել են Հորդանան գետի արևմտյան ափին 2500 նոր բնակելի միավորներ կառուցելու նախագիծը:

Սա վերջին օրերի ընթացքում քաղաքավաններ կառուցելու Սիոնիստական ռեժիմի ընդունած երկրորդ որոշումն է:

Ավելի վաղ, զավթված Երուսաղեմի քաղաքապետարանը կիրակի օրն արձակեց Երուսաղեմում 566 բնակելի նոր միավորների կառուցման արտոնությունը, ինչն արժանացավ միջազգային հանրության ու պաղեստինցի ղեկավարների բողոքին: