Հունվար 29, 2017 17:23 Asia/Tehran
  • Պատվո դիպլոմ և ոսկե մեդալ իրանցի երկու երեխաների կողմից

Իրանցի երկու երեխաներ պատվո դիպլոմ և ոսկե մեդալ են շահել Բուլղարիայում անցկացված գեղանկարչության մանկական չորրորդ միջազգային ցուցահանդեսում:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆաթիմա Ջամաշյանը ոսկե մեդալի է արժանացել Բուղարիայում անցկացված նկարչության ցուցահանդեսում:

Խուզեստանցի Անահիթա Աբուալին ևս պատվո դիպլոմի է արժանացել միջազգային այս մրցույթի կողմից:

Իրանի մանուկների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնը  60 ստեղծագործություն էր ներկայացրել Բուլղարիայի Բանսկո քաղաքում անցկացվող գեղանկարչության չորրորդ միջազգային ցուցահանդես:

Պիտակ