Իրանի բանակի ծովուժը կատարելապես ինքնաբավ է
https://parstoday.ir/hy/news/iran-i52809-Իրանի_բանակի_ծովուժը_կատարելապես_ինքնաբավ_է
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ծովուժը կատարելապես ինքնաբավության է հասել ծովային սարքավորումների արտադրման ոլորտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2017 14:15 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժը կատարելապես ինքնաբավ է

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ ծովուժը կատարելապես ինքնաբավության է հասել ծովային սարքավորումների արտադրման ոլորտում:

Երկուշաբթի օրը ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է.«Իրանի բանակի ծովուժի սարքավորումները բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներով տեղայնացվել են և կիրառելի են հեռավոր ջրերում»:

Անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրների ծովային զորավարժություններին, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Պարսից ծոցի և Օմանի ծովի տարածքներում զորավարժություն անցկացնելիս ոչ մի երկիր չի հանդգնի մուտք գործել Իրանի ջրային տարածք»:

Ծովակալ Սայարին հայտարարել է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Վելայաթ-95» զորավարժությունը կայանալու է մինչև 2017 թ. մարտի ավարտը։ Զորավարժության ընթացում ցուցադրվելու է ԻԻՀ հզորությունը: