ԻԻՀ առաջնորդն Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ այցելել է լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանը
https://parstoday.ir/hy/news/iran-i52947-ԻԻՀ_առաջնորդն_Այգաբացի_տասնօրյակի_կապակցությամբ_այցելել_է_լուսահոգի_Էմամ_Խոմեյնու_դամբարանը
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ այցելել է լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարան ու նաև Թեհրանի «Բեհեշթ Զահրա» գերեզմանատան նահատակների բաժին: Նա հարգել է ԻԻՀ-ի մեծ հիմնադրի ու մեծապատիվ նահատակների հիշատակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 07:33 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդն Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ այցելել է լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանը

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն Այգաբացի տասնօրյակի կապակցությամբ այցելել է լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարան ու նաև Թեհրանի «Բեհեշթ Զահրա» գերեզմանատան նահատակների բաժին: Նա հարգել է ԻԻՀ-ի մեծ հիմնադրի ու մեծապատիվ նահատակների հիշատակը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին այցելել է նաև ԻԻՀ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի  հանգուցյալ նախագահ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի գերեզմանին ու աղոթել նրա հոգու խաղաղության համար:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն այցելել է նաև Թիր 7-ի ու  կառավարության նահատակների գերեզմաններ, մեծարել նահատակներ Բեհեշթիի, Ռաջայիի, Բահոնարի և մյուս բոլոր նահատակների հիշատակը:

Առաջնորդն այցելել է նաև իսլամական հեղափոխության ու Սրբազան պաշտպանության շրջանի և սրբավայրերի պաշտպանության նահատակների ու նաև վերջերս Թեհրանի «Պլասքո» առևտրի կետրոնի դեպքի ժամանակ նահատակված հավատացյալ ու հերոս հրշեջների գերեզմաններին  և մեծարելով նրանց հիշատակն Աստծուց հոգու խաղաղություն խնդրել նրանց հոգիների համար: