Իրանի ԱԳ նախարարությունը վիզա կտա ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին
https://parstoday.ir/hy/news/iran-i53301-Իրանի_ԱԳ_նախարարությունը_վիզա_կտա_ԱՄՆ_ըմբշամարտի_ազգային_հավաքականին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի տեղեկացմամբ ՝ նախարարությունը համաձայնել է մուտքի արտոնություն տալ ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 05, 2017 07:08 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարությունը վիզա կտա ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի տեղեկացմամբ ՝ նախարարությունը համաձայնել է մուտքի արտոնություն տալ ԱՄՆ ըմբշամարտի ազգային հավաքականին:

Փետրվարի 5-ին Բահրամ Ղասեմին հայտարարել է.-«Հաշվի առնելով ԱՄՆ ֆեդերալ դատավորի հրամանագրով Դոնալդ Թրամփի էմիգրացիոն օրենքի դադարեցումը և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ու Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահների ցանկությունը, մեր երկրի ԱԳ նախարարությունը համաձայնել է մուտքի վիզա տալ ամերիկացի ըմբիշներին ՝ Քերմանշահում անցկացվող ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու համար»:

Ավելի վաղ Ղասեմին հայտարարել էր, որ հարգելով ԱՄՆ քաղաքացիներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի կառավարության քաղաքականությունը և ժողովուրդը տարբեր բաներ են, Իրանի իսլամական հանրապետության կառավարությունն իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար ձեռնարկելու է համապատասխան քայլեր , քանի դեռ ԱՄՆ կառավարությունը շարունակում  է իր թշնամանքը իրանցիների նկատմամբ» :

Ըմբշամարտի ազատ ոճի առաջնության մրցումները կայանալու են փետրվարի 16-ին և 17-ին՝ Քերմանշահի նահանգում: