Իրանն ընդգծել է ՀԳՀԾ-ի գործադրման հարցում Եվրոպայի ակտիվացման անհրաժեշտությունը
Անդրադառնալով ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, ԻԻՀ ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ հատկապես բանկային ոլորտում ՀԳՀԾ-ի հաջող գործադրման համար Եվրոպան առավել ակտիվ համագործակցություն կցուցաբերի:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Գերմանիայի «Քորբեր» հիմնադրամում ունեցած ելույթում, Մաջիդ Թախթ Ռավանչին անդրադարձել է համաշխարհային ու տարածաշրջանային վերջին զարգացումներիմ, ինչպես նաև ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքի կապակցությամբ ԻԻՀ քաղաքականություններին:
Նիստի մասնակիցները կարևորել են տարբեր բնագավառներում Իրանի ու Գերմանիայի սերտ համագործակցության շարունակվելը:
ԻԻՀ ԱԳ նախարարի Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով փոխնախարարն իր գերմանացի պաշտոնակցի պաշտոնական հրավերով և երկկողմ խորհրդակցությունների նպատակով այցելել է Գերմանիա: