Ռոհանի. Սպառնալիքներին Իրանի ժողովրդի պատասխանը կտրուկ կլինի
https://parstoday.ir/hy/news/iran-i53811-Ռոհանի._Սպառնալիքներին_Իրանի_ժողովրդի_պատասխանը_կտրուկ_կլինի
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը երբևէ չի շեղվելու իսլամական հեղափոխության պաշտպանության, լուսահոգի Էմամ Խոմեյնու և իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի իդեալների իրագործման ճանապարհից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2017 13:06 Asia/Tehran
  • Ռոհանի. Սպառնալիքներին Իրանի ժողովրդի պատասխանը կտրուկ կլինի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Իրանի ժողովուրդը երբևէ չի շեղվելու իսլամական հեղափոխության պաշտպանության, լուսահոգի Էմամ Խոմեյնու և իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի իդեալների իրագործման ճանապարհից»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների թղթակցի հաորդմամբ, ԻԻՀ նախագահն ուրբաթ օրը Թեհրանի Ազատության հրապարակում կայացած Բահմանի 22-ի երթի հանդիսության ժամանակ ասել է. «Իսլամական հեղափոխությունն Իրանի պատմության շրջադարձային կետն է, որ երկիրը ձերբազատեց օտարներից ու ԱՄՆ-ին կախվածությունից և ժողովրդին ինքնորոշման իրավունք տվեց»:

«Իսլամական հեղափոխությունն աշխարհում առաջին հեղափոխությունն է, որին մասնակցող ժողովուրդը,  հաղթանակից ընդամենը երկու ամիս անց քվեարկության մասնակցելով «Այո» է ասել իր ցանկացած համակարգին»,-ընդգծել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Տարածաշրջանի որոշ երկրներում ու ԱՄՆ-ում իշխանության ղեկը ստանձնած նորեկները պետք է  իմանան, որ Իրանի ժողովրդին պետք է հարգել»:

« Իրանի կառավարությանն ու զինված ուժերին սպառնացողներտը պետք է իմանան, որ իրանցիները դիմադրությամբ, հզորությամբ, զգաստությամբ ու տրամաբանությամբ պատմության կարևոր պահերին ցույց են տվել իրենց ուժը»,-նշել է ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ սպառնալիքներին Իրանի ժողովրդի պատասխանը կտրուկ է լինելու:

ԻԻՀ նախագահը նշել է, որ  Իրանը երբեք չի ձգտել չի ձգտում լարվածության: «Թշնամիները պիտի հրաժարվեն իսլամական Իրանի հանդեպ ոտնձգության երազանքից, քանի որ մեր երկիրը հզոր է». հավելել է նա:

Ռոհանին ընդգծել է, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ժողովուրդը  միջազգային ասպարեզում առաջացած սպառնալիքները վերածել է խաղաղության:

 Իրանի միջուկային ոլորտի գիտնականների կողմից «Այ Ար 8» տեսակի ցենտրիֆուգների արտադրության մասին Ռոհանին ասել է. «Մինչև անցած տարի Իրանի զարգացման ու առաջադիմության թշնամիները չէին թույլատրում նույնիսկ մեկ գրամ դեղին կարկանդակի մուտքն Իրան: Սակայն վերջերս մեր երկիր է առաքվել  ավելի քան 350 տոննա ուրան ու դեղին կարկանդակ»: