Իրանի բանակն ապահովելու է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i54016-Իրանի_բանակն_ապահովելու_է_Բաբ_էլ_Մանդեբի_նեղուցի_անվտանգությունը
«Իրանի բանակի ռազմածովային ուժերի համար մեծ նշանակություն ունի Ադենի ծոցի, Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգության ապահովումը»․ասել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 13:22 Asia/Tehran
  • Իրանի բանակն ապահովելու է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգությունը

«Իրանի բանակի ռազմածովային ուժերի համար մեծ նշանակություն ունի Ադենի ծոցի, Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի անվտանգության ապահովումը»․ասել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին նշել է, որ Իրանի բանակի ռազմածովային ուժերը մինչ օրս  Բաբ էլ-Մանդեբի նեղուցում և Ադենի ծոցում ուղեկցել են 3850 իրանական առևտրական և նավթատար նավերի և 25 արտասահմանյան նավերի:

Ծովակալ Սայարին հավաստիացրել է, որ ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի նավախմբերին առաջին անգամ հաջողվել է անցնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Բարեհուսո հրվանդանի տարածքից:

«2018թ. սկզբին Իրանի բանակի ռազմածովային ուժերը հյուրընկալելու են Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների ծովուժի հրամանատարների համագումարը, որին որպես դիտորդ մասնակցելու են նաև եվրոպական երկերները»․ասել է ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը: