Իրանն արձագանքել ե տարածաշրջանն անկայունացնող Բրիտանիայի քայլերին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եմենի դեմ հարձակման և խաղաղ քաղաքացիներին սպանելու նպատակով տարածաշրջանի որոշ երկրներին սպառազինութամբ ապահովելու հարցում Բրիտանիայի բերած մասնակցությունը տարածաշրջանում Լոնդոնի ապակայունացնող քայլերի բացահայտ օրինակներից է համարվում»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հինգշաբթիօրն անդրադարձել է Պարսից ծոցի տարածաշրջան վերադառնալուն ուղղված Բրիտանիայի ջանքերին: «Իրականությունները գլխիվայր ներկայացնելով, Բրիտանիայի կողմից տարածաշրջանում տիրող պայմաններից օգտվելը նպատակ ունի արդարացնել միջամտողական քայլերը և համարվում է Պարսից ծոցի տարածաշրջանում այդ երկրի ռազմական ներկայությանն ուղղված քայլ». ասել է նա:
«Տարածաշրջանում Իրանի վարած սկզբունքային քաղաքականությունը կայունության հաստատումն ու ամրապնդումն է և տարածաշրջանի երկրների հետ համագործակցություններում Թեհրանը շարունակ ջանք է գործադրել անվտանգության ու կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Արձագանքելով Իրանի հրթիռային փորձարկումների կապակցությամբ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարություններին, Ղասեմին նշել է . «Ինչպես բազմիցս ասվել է, այդ փորձարկումները տեղավորվում են Իրանի պաշտպանական ծրագրերի շրջանակում և չեն ոտնահարում Թեհրանի ստանձնած միջազգային պարտավորությունները»: