Իրանի բարոյական աջակցությունը Պաղեստինին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Այսօր կայունության ու հզորության օգնությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստին է վերադարձրել նպատակասլացությունը»:
Շեյխ Նայիմ Ղասեմը Բեյրութում ասել է.«Իրանը սատարում է Հեզբոլլահին հանուն տարածաշրջանի կայունության՝ բոլոր մուսուլմաններին ու արաբներին այդ դրոշը ծածանելու կոչ անելով»:
Շեյխ Ղասեմի հավաստմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահը պարծենում է ԻԻՀ-ի հետ կապի մեջ լինելու համար, քանի որ դիմադրությունը, արժանապատվությունն ու հաղթանակն այդ երկրի հետ բարեկամության մեջ է գտնում:
«Իրանն առանց որևէ ակնկալիքի օգնության ձեռք է մեկնում աշխարհի երկրներին ու ժողովուրդներին և ձգտում է խաղաղության հաստատմանը նաև այլ երկներում».ավելացրել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը: