Իրանի բարոյական աջակցությունը Պաղեստինին
https://parstoday.ir/hy/news/iran-i54532-Իրանի_բարոյական_աջակցությունը_Պաղեստինին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Այսօր կայունության ու հզորության օգնությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստին է վերադարձրել նպատակասլացությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 14:47 Asia/Tehran
  • Իրանի բարոյական աջակցությունը Պաղեստինին

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Այսօր կայունության ու հզորության օգնությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը Պաղեստին է վերադարձրել նպատակասլացությունը»:

Շեյխ Նայիմ Ղասեմը Բեյրութում ասել է.«Իրանը սատարում է Հեզբոլլահին հանուն տարածաշրջանի կայունության՝  բոլոր մուսուլմաններին ու արաբներին այդ դրոշը ծածանելու կոչ անելով»:

Շեյխ Ղասեմի հավաստմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահը պարծենում է ԻԻՀ-ի հետ կապի մեջ լինելու համար, քանի որ դիմադրությունը, արժանապատվությունն ու հաղթանակն այդ երկրի հետ բարեկամության մեջ է գտնում:

«Իրանն առանց որևէ ակնկալիքի օգնության ձեռք է մեկնում աշխարհի երկրներին ու ժողովուրդներին և ձգտում է խաղաղության հաստատմանը նաև այլ երկներում».ավելացրել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը: