Իրանի առաջնորդը շնորհավորել է չեմպիոն ըմբիշներին
Քերմանշահում կայացած 2017 թվականի աշխարհի առաջնությունում Իրանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի հաղթանակի առիթով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել ըմբշամարտի ֆեդերացիայի պատասխանատուների, մարզիչների և ազգային հավաքականի անդամների ջանքերը, որոնց արդյունքում, Իրանի ժողովուրդն արժանացել է այս մեծ տիտղոսին:
Քերմանշահում անցկացվող ըմբշամարտի առաջնությունում Իրանի ազգային հավաքականի ունեցած նվաճումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գրասենյակի պատասխանատուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռասուլ Խադեմի հետ և նրան է փոխանցել Այաթոլլահ Խամենեիի շնորհակալական պատգամը:
Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին առանձին ուղերձներով շնորհավորել էին Իրանի ըմբշամարտի ազգային հավաքականին այդ կապակցությամբ:
Ուրբաթ օրը Քերմանշահ քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության գավաթի 45-րդ շրջանի մրցաշարում, 5-3 հաշվով պարտության մատնելով ԱՄՆ-ի ազգային հավաքականին, ԻԻՀ հավաքականը վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն:
Ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային առաջնության 45-րդ շրջանը աշխարհի ութ հավաքականների մասնակցությամբ հինգշաբթի օրը մեկնարկել էր Իրանի Քերմանշահ քաղաքի «Իմամ Խոմեյնի» մարզադահլիճում: