Թեհրանում Պաղեստինի հովանավորության թեմայով համագումարի անցկացումը հաղթանակ է պաղեստինցիների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i54652-Թեհրանում_Պաղեստինի_հովանավորության_թեմայով_համագումարի_անցկացումը_հաղթանակ_է_պաղեստինցիների_համար
Քննադատելով Սիոնիստական ռեժիմի նկատմամբ արաբական պետությունների որդեգրած դիրքորոշումը, Ֆաթհ շարժման կենտրոնական կոմիտեի անդամն ասել է.«Թեհրանում Պաղեստինի ինթիֆադայի նկատմամբ հովանավորության թեմայով համագումարի անցկացումն իրական հաղթանակ է պաղեստինցիների համար»:
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Փետրվար 19, 2017 15:41 Asia/Tehran
  • Թեհրանում Պաղեստինի հովանավորության թեմայով համագումարի անցկացումը հաղթանակ է պաղեստինցիների համար

Քննադատելով Սիոնիստական ռեժիմի նկատմամբ արաբական պետությունների որդեգրած դիրքորոշումը, Ֆաթհ շարժման կենտրոնական կոմիտեի անդամն ասել է.«Թեհրանում Պաղեստինի ինթիֆադայի նկատմամբ հովանավորության թեմայով համագումարի անցկացումն իրական հաղթանակ է պաղեստինցիների համար»:

Կիրակի օրը «Ալ-Մայադին» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, որ Սիոնիստական ռեժիմի դեմ արաբական պետությունների անգործունակությունը այդ երկրների վրա ԱՄՆ-ի ազդեցության հետևանքն է, Ֆաթհ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Աբաս Զաքին ընդգծել է, որ Իրանն ու Լիբանանի Հեզբոլլահը Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներին պարտադրել են նախքան որևէ դավադրության իրագործումը խորհել ավարտի մասին:

Նշելով, որ Իրանին որպես սպառնալիք ներկայացնելով, արաբական պետությունները մտադիր են փախչել տարածաշրջանի իրողություններից, Աբաս Զաքին հավաստիացրել է, որ պաշտոնական մակարդակով անհնար է որ արաբական պետություններն աջակցություն ցուցաբերեն, որովհետև ով ԱՄՆ-ի հետ է, չի կարող ծառայել Պաղեստինի ժողովրդին:

Փետրվարի 21-ին և 22-ին, աշխարհի 80 երկրներից ժամանած 700 հյուրերի մասնակցությամբ Թեհրանում մեկնարկելու է Պաղեստինի ինթիֆադայի նկատմամբ հովանավորության թեմայով 6-րդ համագումարը, որի ընթացքում ընթերցվելու է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը: