ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդել է Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ոչ-կառուցողական է բնութագրել Մյունխենի անվտանգության համաժողովում Թուրքիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությունը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Իրանն ապակայունացնում է տարածաշրջանը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրը արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտությանն ասել է. «Նրանք ովքեր կայսրության շրջանին վերադառնալու սին երազանք են փայփայում և միջամտողական, անօրինական ու ապօրինի քայլերի դիմելով պաշտպանում են ահաբեկչական խմբերին և տարածաշրջանում լարվածության ու անկայունության տարածման ու նաև արյունահեղության պատճառ են դարձել, չեն կարող հրաժարվել այդ կապակցությամբ կրած իրենց մեղքի բաժնից»:
«Նրանք պետք է իմանան, որ տարածաշրջանում անկայունությունն ու անապահովությունը միայն իրենց ու մի շարք երկրների պատճառով է, հետևաբար ուրիշներին մեղադրելով չեն կարող փրկվել իրենց իսկ ստեղծված ճահճուտից»,-հավելել է Բահրամ Ղասեմին:
Նա ընդգծել է. «Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը մշտապես հիմնված է եղել բոլոր երկրների ու հարևանների կայունության ու անվտանգության պահպանման վրա և արժանացել է տարածաշրջանի ու աշխարհի արդար պետությունների ու ժողովուրդների ընդառաջմանը»: