Պաղեստինի հարցի կարևորության մասին ԻԻՀ առաջնորդի ուղերձը
(last modified Tue, 21 Feb 2017 04:16:35 GMT )
Փետրվար 21, 2017 07:46 Asia/Tehran
  • Պաղեստինի  հարցի կարևորության մասին ԻԻՀ առաջնորդի ուղերձը

Երեքշաբթի օրը Թեհրանում իր աշխատանքը կսկսի Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովը` «Բոլորս միասին հանուն Պաղեստինի պաշտպանության» կարգախոսով: Բացման ժամանակ կընթերցվի ԻԻՀ մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեիի ուղերձը:

Այդ առիթով ևս մեկ անգամ անդրադառնանք  ինթիֆադայի պաշտպանության նախորդ համաժողովում Պաղեստինի կարևոր հարցի շուրջ մեծապատիվ առաջնորդի ուղերձի կարևոր կետերին:

Պաղեստինի հարցում իսլամ ժողովրդի ռազմավարության հստակեցումը Թեհրանում գումարված Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության 5-րդ համաժողովում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ընդգծած գլխավոր հարցն էր:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին 2011 թվականին Թեհրանում գումարված Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 5-րդ համաժողովում նշել է. «Իսլամ ժողովրդի վեհ իդեալը, այսինքն իսլամական այդ տարածքից նույնիսկ մեկ թիզ հող զիջելով ողջ Պաղեստինի ազատագրումը, միայն դիմադրության խմբերի և իսլամ ժողովուրդների ու պետությունների համբերատարությամբ ու հնարամտությամբ կարող է իրականություն դառնալ»:

«Երկու պետության նախագիծը, որին հագցրել են Պաղեստինի պետությանը ՄԱԿ-ի անդամ ընդունելու արդարացուցիչ հանդերձանքը, նշանակում է հանձնվել Պաղեստինի տարածքում սիոնիստական պետության ստեղծման կապակցությամբ սիոնիստների պահանջի դիմաց»,-հայտարարեց իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը հստակ մերժելով ցանկացած նախագիծ որը կպահանջի Պաղեստինի մասնատումը:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին պարզաբանելով Պաղեստինի հարցի կարգավորման համար ԻԻՀ-ի պարզ, տրամաբանական ու արդար նախագիծն, ասաց. «Աշխարհի հանրային կարծիքի մոտ ընդունված քաղաքական նորմերի համաձայն առաջարկում ենք Պաղեստինի հարցի կարգավորման համար Պաղեստինի ժողովրդի մասնակցությամբ հանրաքվե անցկացնել»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը պարզաբանելով այս նախագիծն ասաց. «Բոլոր պաղեստինցիները լինեն նրանք մուսուլման, քրիստոնյա, թե հրեա, Պաղեստինում ու դրանից դուրս կանոնավոր հանրաքվեի մասնակցելով պիտի ընտրեն իրենց ցանկացած համակարգը»:

Պիտակ