Իրանի իսլամական հեղափոխությունը օրինակ է ծառայում պաղեստինցի պայքարողների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i54852-Իրանի_իսլամական_հեղափոխությունը_օրինակ_է_ծառայում_պաղեստինցի_պայքարողների_համար
Պաղեստինի փրկության համար ժողովրդային ճակատի գլխավոր քարտուղարն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նոր ոգի ներշնչեց պաղեստինյան պայքարին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 04:08 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխությունը օրինակ է ծառայում պաղեստինցի պայքարողների համար

Պաղեստինի փրկության համար ժողովրդային ճակատի գլխավոր քարտուղարն ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նոր ոգի ներշնչեց պաղեստինյան պայքարին»:

Պաղեստինի փրկության համար ժողովրդային ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Ահմեդ Ջեբրիլը, երեքշաբթի օրը Թեհրանում կայացած Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովում ասել է.  «Ինչպես իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծեց, Պաղեստինի հարցը ոչ թե քաղաքական թեմա է, այլ հավատքի վրա հիմնված  սկզբունք»:

Ահմեդ Ջեբրիլը նշել է, որ մինչև իսլամական հեղափոխությունն Իրանում տիրում էր ամերիկյան իսլամը:  «ԻԻՀ համակարգը հաստատեց Մոհամմեդի մաքուր իսլամը». ասել է նա:

«Հեզբոլլահը և Պաղեստինի ու Սիրիայի դիմադրությունը ԻԻՀ-ի համար առաջատար դիրքեր են ապահովում»,-հայտարարել է Ահմեդ Ջեբրիլը հիշեցնելով, որ լուսահոգի Էմամ Խոմեյնու համոզմամբ, Իսրայելը քաղցկեղային ուռուցք է համարվում, որը պետք է արմատախիլ անել:

Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային 6-րդ համաժողովը մեկնարկեց  երեքշաբթի օրը,  իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ելույթով և աշխարհի 80 երկրների բարձրաստիճան պաշտոնատարների ու գործիչների ներկայությամբ :

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի ինթիֆադայի պաշտպանության միջազգային համաժողովի բացման հանդիսության ժամանակ ունեցած ելույթում նշել է. «Պաղեստինի տառապալից պատմությունը և համբերատար, տոկուն ու դիմադրող այս ժողովրդի բռնահարվածության հոգեմաշ վիշտը ցավ է պատճառում ցանկացած ազատախոհ ու արդարատենչ մարդու»: